Ինչո՞ւ են Disney-ի արքայադուստրերը միշտ կապույտ հագնում


Ինչո՞ւ են Disney-ի արքայադուստրերը միշտ կապույտ հագնում
Մարտ 13 22:16 2018

Գուցե շատերն են նկատել, ոև դիսնեյան բոլոր մուլտֆիլմերում արքայադուստրերն ու թագուհիները միշտ կապույտ գույն զգեստներով են: Մոխրոտին, Ժասմինին, Քնած gեղեցկուհուն, Արիելին՝ մանկության մեր սիրելի գեղեցկուհիներին միավորում է զգեստների այդ գույնը:

Դիսնեյի մուլտֆիլմերի հերոսուհիների զգեստապահարանում կան կապույտի բոլոր երանգները` Էլզա թագուհու զգեստի բաց երկնագույնից մինչև Ալիսայի զգեստի մուգ կապույտը: Պարզվում է՝ այս ամենը պատահական չէ: Pantone գույների ինստիտուտի ղեկավար Լեատրիս Ազմանն Allure ամսագրին տված իր հարցազրույցում նշել էր, որ հերոսին կապույտ հագցնելով՝ դու նրան ուժ և կարևոր նշանակություն ես տալիս: Բացի այդ՝ կապույտ գույնը խորհրդանշում է մաքրություն և բարություն: