Ասադի հորեղբորից բռնագրավել են մոտ 691 մլն եվրոյի ունեցվածք


Ասադի հորեղբորից բռնագրավել են մոտ 691 մլն եվրոյի ունեցվածք
Մարտ 13 20:42 2018

Ֆրանսիական մաքսատունն Իսպանիայի գործընկերների հետ համատեղ բռնագրավել է մոտ 691 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ունեցվածք, որը պատկանում է Ռիֆաթ Ասադին՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հորեղբորն ու նրա մերձավորներին, հայտնել է Figaro թերթը, փոխանցում է ТАСС-ը:

2016 թվականի ապրիլին Ֆրանսիայում Ռիֆաթ Ասադի նկատմամբ հետաքննություն է սկսվել 100 մլն դոլար գումարի ունեցվածք, ներառյալ ձիաբուծարան և շքեղ բնակարաններ, ձեռք բերելու կասկածանքով: Հունիսին Ֆրանսիայի դատախազները նրան կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրել:

Ավելի ուշ սեփականության վրա կալանք է դրվել: Ըստ հրատարակության տվյալների, իշխանություններն առգրավել են անշարժ գույքի ավելի քան 500 օբյեկտ, այդ թվում՝ Իսպանիայի Մարբել առողջարանային քաղաքի շրջանում, որոնց թվում կան առանձնատուն, քաղաքամերձ տներ, բնակելի հարկաբաժիններ և ռեստորան:

Ռիֆաթ Ասադը Բաշար Ասադի հորեղբայրն է: Նա երկրից վտարվել էր 1983 թվականին պետական հեղաշրջման փորձից հետո: