Բացառիկ ֆլեշմոբ. ամբողջ աշխարհի հայերը քոչարի կպարեն


Բացառիկ ֆլեշմոբ. ամբողջ աշխարհի հայերը քոչարի կպարեն
Մարտ 13 20:19 2018

Armeniasputnik.am-ը գրում է.

Գրենոբլի հայկական համայնքնի ներկայացուցիչները Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին` մայիսի 26-ին, աշխարհի տարբեր ծայրերում ֆլեշմոբ անցկացնելու նախաձեռնությամբ են ներկայացել։ Այս մասին հայտնեց Գրենոբլի մշակույթի տան ադմինիստրատիվ վարչության անդամ Սիրանուշ Խաչատրյանը։

Ֆլեշմոբի ժամանակ քոչարի կպարեն։ Նախաձեռնության մասին նախօրեին տեղեկություն է հրապարակվել միջոցառման Facebook–յան #Արիպարիքոչարի# պաշտոնական էջում։

Կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությանը կաջակցեն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։ Կազմակերպիչների մտահղացման համաձայն` մայիսի 26-ին հայերն իրենց բնակության քաղաքում պետք է քոչարի պարեն, տեսանկարահանեն պարն ու ուղարկեն իրենց։ Ավելի ուշ տեսանյութը կհրապարակվի ֆլեշմոբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Ֆլեշմոբ անցկացնելու գաղափարը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը, իմն է։ Առաջին ֆլեշմոբը կազմակերպել էր մեր համայնքը 2015 թվականին Օսմանյան Կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցի կապակցությամբ», – ասաց Խաչատրյանը` Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Այն համեստ անցկացրեցինք` միայն Գրենոբլի սահմաններում։ Միջոցառումից հետո Խաչատրյանը որոշեց պարային ֆլեշմոբ կազմակերպել ամբողջ աշխարհում։ Միջոցառման նպատակն է` հերթական անգամ ցույց տալ, որ հայերը կան` անկախ այն դժվարություններից, որոնց ստիպված են եղել բախվել բազմադարյա պատմության ընթացքում։

«Մենք Հայաստանում չենք ապրում, սակայն չենք մոռանում մեր արմատների մասին, ովքեր ենք մենք և որտեղից ենք եկել», – ասաց Խաչատրյանը։

Ավելին` սկզբնաղբյուր կայքում