Հովհաննես Սահակյանը շնորհավորել է Գինեսի գրքի ռեկորդակիր 99-ամյա Մարիա Տոնոյանին՝ տոնական միամսյակի կապակցությամբ


Հովհաննես Սահակյանը շնորհավորել է Գինեսի գրքի ռեկորդակիր 99-ամյա Մարիա Տոնոյանին՝ տոնական միամսյակի կապակցությամբ
Մարտ 13 18:20 2018


ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը մարտի 13-ին այցելել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, շնորհավորելու կենսաթոշակառու 99-ամյա Մարիա Տոնոյանին, տոնական միամսյակի կապակցությամբ:
Մարիա Տոնոյանը Գինեսի գրքի ռեկորդակիր է: Նա 80 տարի դասավանդում է հարմոնիա առարկան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
Շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝ Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նշել է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն և նվիրում: Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել տիկին Տոնոյանին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրել է երեխաներին, այն գիտելիքի համար, որ սերնդեսերունդ փոխանցել է իր աշակերտներին:
Շնորհակալություն հայտնելով անակնկալ այցելության համար՝ Մարիա Տոնոյանը ներկաներին խորհուրդ է տվել շատ մարզվել, հաճախ զբոսնել, շփվել հաճելի մարդկանց հետ և գնահատել գեղեցիկը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն: