ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտ 13 14:24 2018

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Կոնստանտին Կոսաչովը գրառում է կատարել հուշամատյանում: