Մրցունակ և արդյունավետ տանդեմ


Մրցունակ և արդյունավետ տանդեմ
Մարտ 13 13:38 2018

Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Որքան էլ որոշ ուժեր և վերլուծաբաններ փորձեցին հակասություններ փնտրել և սեպ խրել նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև կյանքն ապացուցեց, որ իրականում այս գործիչները գաղափարակից ընկերներ են , ովքեր միավորելով սեփական ուժերն ու հնարավորությունները , յուրաքանչյուրն իր վրա է վերցրել պատասխանատվության իր չափաբաժինը և ջանում է այն արդյունավետ իրացնել:

Նախագահ Սերժ Սարգսյանը փայլուն հաղթանակներ տոնեց դիվանագիտական ճամբարում՝ Հայաստանի համար բարենպաստ պայմաններով ինտեգրելով ԵԱՏՄ և միևնույն ժամանակ չփակելով ճանապարհը Եվրամիության հետ համագործակցության՝ փաստացի հայկական ապրանքների համար շուկաներ հարթելով և՛ ԵԱՏՄ-ում, և՛ Եվրոպայում :
Նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց ամրապնդել Հայաստանի և Արցախի պաշտպանական առաջին գիծը, այնպես որ ապրիլյան պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո Ալիև կրտսերի ասկյարներին նույնիսկ մեկ դիվերսիոն ներթափանցում կազմակեպել չի հաջողվել: Նախագահին հաջողվել է նաև ոստիկանության և ԱԱԾ-ի միջոցով Հայաստանը դարձնել ներքին անվտանգությամբ երկիր , որն էլ իր հերթին խթանում է տուրիզմի զարգացմանը...

Իսկ ի՞նչ է արել վարչապետ Կարեն Կարապետյանը. վարչապետ Կարապետյանն էլ իր հերթին նախագահ Սարգսյանի դիվանագիտական և անվտանգության բնագավառների հաջողությունները տեղափոխեց տնտեսական կյանք. կատաղի պայքար տվեց կոռուպցիայի և կաշառակերության դեմ, քանդեց պետական ուռճացած համակարգը , խիստ հսկողություն սահմանեց պետական գանձարանից ծախսվող գումարների նկատմամբ , նոր ներդրումային ծավալներ բերեց Հայաստան և այս ամենի ադյունքում ապահովեց վերջին տարիների համար աննախադեպ արտահանման և ներկրման ծավալների աճ և որ ամանեկարևորն է՝ Հայաստանը վերջապես ունեցավ 7 տոկոս տնտեսական աճ:

Փաստն այն է, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգն արդյունավետ և մրցունակ թիմ է ու աշխատանքի արդյունքները տեսանելի են, և անկախ առաջիկա նոր սահմանադրությունից բխող կադրային փոփոխություններից, վստա՛հ եմ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգը մնալու է անփոփոխ՝ յուրաքանչյուրն իր իշխանական ազդեցությամբ ու պատասխանատվությամբ շարունակելով ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու զարգացնել ծանր վիճակում հայտնված, բայց արդեն իսկ զարգացաման ուղի դուրս եկած , Հայաստանի տնտեսությունը...

Անվտանգություն և դրայվ...»։