Գողություններ, անձի առեւանգումը, թմրամիջոցներ, մանրմանական վնասվածքներ. ամփոփում է ոստիկանությունը


Գողություններ, անձի առեւանգումը, թմրամիջոցներ, մանրմանական վնասվածքներ. ամփոփում է ոստիկանությունը
Մարտ 13 17:19 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 10, խարդախության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, անձի առևանգման, յուրացման, հարկերից խուսափելու և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



loading...