Վերահաշվարկ կատարելու դիմում ստացվել է մեկ թեկնածուի կողմից

Վերահաշվարկ կատարելու դիմում ստացվել է մեկ թեկնածուի կողմից
Մարտ 13 12:19 2018

2018 թվականի մարտի 11-ին հանրապետության 20 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև մարտի 13-ը` ժամը 11.00-ն:
Սահմանված ժամկետում միայն թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովում է ներկայացվել վերահաշվարկ կատարելու դիմում Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից, որով պահանջվում է վերահաշվարկել մեկ՝ թիվ 11/6, տեղամասում քվեարկության արդյունքները:
Նշված դիմումը սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:
Մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում, բողոք չի ներկայացվել: