Ավտովթար Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում

Ավտովթար Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում
Մարտ 13 16:30 2018

Մարտի 12-ին, ժամը 01:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը բախվել է էլ. սյանը, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ MAN մակնիշի УКАР 7736СТ պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Ե. Լ., Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի) թափքը կառչել է օդային լարերից, շրջել արտաքին լուսավորության 3 սյուն. վնասել մոտակայքում կայանած Nissan Tida մակնիշի 71 XS 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: