Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան մարզադաշտը» պարտքերի պատճառով հայտնվել է ՀԾԿՀ տեսադաշտում «Ժողովուրդ»


Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան մարզադաշտը» պարտքերի պատճառով հայտնվել է ՀԾԿՀ տեսադաշտում
«Ժողովուրդ»
Մարտ 13 09:25 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:

Պարզվում է՝ նախկին պատգամավորի՝ արդեն սնանկացած եւ վաճառքի հանված ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կուտակած պարտքեր ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը չի կատարել: Իսկ նախկին պատգամավորի ընկերության պարտքն այս տարվա փետրվարի 22-ի դրությամբ կազմել է 335 հազար դրամ, եւ հիմա ՀԾԿՀ-ն փորձում է հետ բերել այդ գումարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում