82 տարեկան հասակում մահացել է Օլեգ Տաբակովը


82 տարեկան հասակում մահացել է Օլեգ Տաբակովը
Մարտ 12 23:30 2018

Մոսկվայում մահացել է ռեժիսոր, դերասան, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստի թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովը: Արտիստը 82 տարեկան էր: Մի քանի ամիս բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Կյանքի վերջին րոպեներին ընտանիքը նրա կողքին էր, հայտնում է Dni.ru- ն:

Օլեգ Տաբակովի մահվան պաշտոնական պատճառի մասին կհայտարարվի ավելի ուշ: Սակայն, դերասանի շրջապատից հայտնել են, որ նա վերջին մի քանի ամսում անգիտակից վիճակում էր:

Օլեգ Տաբակովը՝ իր գլխավորած թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն էր, արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ» կոչման, հանդիսացել է ԽՍՀՄ (1967) և Ռուսաստանի (1997) պետական պարգևների դափնեկիր, նաև ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» շքանշան:Նա նաև զբաղեցնում էր ՌԴ Նախագահի մշակույթի և արվեստի գծով խորհրդի անդամ: