Թուրքիան Աֆրինում հարվածում է իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանն էլ, դրան աջակցելով, ջանում է պառակտել ՆԱՏՕ-ն. Օլանդ


Թուրքիան Աֆրինում հարվածում է իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանն էլ, դրան աջակցելով, ջանում է պառակտել ՆԱՏՕ-ն. Օլանդ
Մարտ 12 19:04 2018

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Թուրքիան այժմ սիրիական Աֆրինում հարվածում է իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանն էլ, դրան աջակցելով, ջանում է պառակտել ՆԱՏՕ-ն, այս մասին Օլանդը խոսել է Le Monde պարբերականին տված հարցազրույցում:

«Թուրքիան Աֆրինում հրթիռակոծում է մեր դաշնակիցներին: Ռուսաստանն էլ, դրան աջակցելով, նպատակ է հետապնդում ՆԱՏՕ-ի պառակտմանը: Աֆրինում և Արևելյան Ղուտայում պետք է թռիչքների համար արգելված գոտի սահմանել, սակայն Ռուսաստանը խոչընդոտում է դրան»,- ասել է Օլանդը:

Օլանդը նաև նշել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ սպառնալիքի տակ է պահում տարածաշրջանի անվտանգությունը:

«Իրական խնդիրը ոչ թե այն է, թե ինչպես պետք է վերաբերվենք Ասադին, այլ այն, թե ինչպես պետք է վերաբերվենք Պուտինին»,- եզրափակել է Ֆրանսիայի նախկին առաջնորդը: