«Մխիթարյանը փայլում է, իսկ Ալեքսիսը տոնում է թիմակիցների գոլերը: Դա՞ է ձեր թագավորը».երկրպագուների արձագանքը


«Մխիթարյանը փայլում է, իսկ Ալեքսիսը տոնում է թիմակիցների գոլերը: Դա՞ է ձեր թագավորը».երկրպագուների արձագանքը
Մարտ 12 19:26 2018

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներն անդրադարձել են հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներին:

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Ուոթֆորդի» հետ խաղում 29-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Որպես համեմատություն երկրպագուները հիշել են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ում հետ փոխանակել էին Մխիթարյանին:


@elspanishgooner

«Մխիթարյանն ավելի շատ գոլ է խփել նոր թիմում, քան Ալեքսիսը»:

@AngelaTsaturian

«Մխիթարյանը փայլում է, իսկ Ալեքսիսը տոնում է թիմակիցների գոլերը: Դա՞ է ձեր թագավորը»:

@ReidTheGame

«Մխիթարյանը 8 խաղում կատարել է 5 փոխանցում և խփել երկու գնդակ, իսկ Սանչեսը 9 խաղում 2 գոլային փոխանցում է արել և մեկ գնդակ խփել»:

@TrickyLaca

«Մխիթարյանն ավելի շատ գոլ է խփել, քան այդ դաշնակահարը»:

@KMalshire

«8 խաղում Մխիթարյանը 5 փոխանցում և խփել երկու գնդակ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները շարունակում են հավատալ, որ նա ոչնչություն է, որովհետև նա հաջողության չհասավ իրենց ակումբում: Մարզավիճակը ժամանակավոր է, կարգը մնայուն, տղաներ»:

@bet365

«Մխիթարյանն «Արսենալում» անցկացրած 8 խաղում նույնքան գոլային փոխանցում է կատարել, որքան ամբողջ «Մանչեսթեր Յունայթեդում»:



loading...