Արա Բաբլոյանը Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն է ստորագրել


Արա Բաբլոյանը Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն է ստորագրել
Մարտ 12 16:28 2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ստորագրել է արձանագրություն Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցված համարելու մասին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը ընտրվել էր բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ էր ընտրվել Հրայր Թովմասյանը: