«Երկիր Ծիրանին» առաջարկում է Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան


«Երկիր Ծիրանին» առաջարկում է Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
Մարտ 12 16:29 2018

Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

Հարցը քննարկման կդրվի նաեւ Երեւանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստում:

Հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումն առաջարկվում է իրականացնել հանրության միջոցների հաշվին՝ դրամահավաք անցկացնելու միջոցով: Հուշարձանի կառուցման համար նախատեսվում է անցկացնել բաց մրցույթ՝ «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգով: