Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունները. Բալայանն այդ երկրում զորավարժությունների մասին


Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունները. Բալայանն այդ երկրում զորավարժությունների մասին
Մարտ 12 13:03 2018

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է նա։