Թուրքական վերնախավի ներկայացուցիչներին փոխադրող ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել


Թուրքական վերնախավի ներկայացուցիչներին փոխադրող ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել
Մարտ 11 18:55 2018

Թուրքական ուղևորափոխադրող ինքնաթիռ է ընկել Իրանի արևմտյան հատվածում։ Ինքնաթիռում 11-20 մարդ է եղել, որոնց թվում թուրքական վերնախավի ներկայացուցիչներ։

 Այս պահի դրությամբ ավիավթարի մասին մանրամասներ չկան։ Հայտնի է, որ ինքնաթիռը մասնավոր ընկերության է պատկանել: Ինքնաթիռը Շարջայից (ԱՄԷ) Ստամբուլ է թռել։

 Ընկնելուց հետո ինքնաթիռը վառվել է։ Առնվազն 11 մարդ զոհվել է։ Հրդեհի մեկուսացման համար դեպքի վայր են ուղարկվել փրկարարների խմբեր։