ԱՄՆ քաղաքներից մեկում միայն քրիստոնյաներին է թույլատրվում տուն գնել


ԱՄՆ քաղաքներից մեկում միայն քրիստոնյաներին է թույլատրվում տուն գնել
Մարտ 11 15:44 2018

ԱՄՆ Միչիգան նահանգի Բեյ Վյու քաղաքում տուն գնելու, անշարժ գույքի սեփականատեր դառնալու իրավունք ունեն միայն քրիստոնյաները:

Նրանք, ովքեր ցանկանում են քաղաքում տուն գնել, ըստ 1947թ. ընդունված օրենքի՝ պետք է քրիստոնյային վայել կյանքով ապրելու մասին եկեղեցու կողմից տրամադրված փաստաթուղթ ներկայացնեն:

Հետաքրքրական է, որ բնակիչների մի մասը գտնում է, որ խիստ օրենքը կարելի է մեղմել ու ոչ քրիստոնյաներին ևս հնարավորություն տալ Բեյ Վյուում ապրել: