Samsung-ի նորույթը` հեռուստացույց,որն անջատված ժամանակ «անհետանում» է (լուսանկարներ)


Samsung-ի նորույթը` հեռուստացույց,որն անջատված ժամանակ  «անհետանում» է (լուսանկարներ)
Մարտ 11 15:10 2018

Samsung ընկերությունը ներկայացրել է QLED հեռուստացույցների նոր շարքը, որը հայտնվել է թե՛ սպառողների, թե՛ մրցակիցների ուշադրության կենտրոնում: Նորույթին անդրադարձել է Luxury Launches-ը:

Նշվում է, որ նոր հեռուստացույցները համալրված են քվանտային կետերով լուսադիոդային էկրաններով, սակայն սա նորույթի միակ առանձնահատկությունը չէ:

Աղբյուրը մանրամասնում է, որ անջատված լինելու դեպքում այս հեռուստացույցի էկրանն «անհետանում» է. այն ուղղակի կրկնում է պատի կամ ցանկացած ֆոնի տեսքը, որի վրա այն գտնվում է՝ դառնալով համարյա անտեսանելի: