Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սալստոնը


Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սալստոնը
Մարտ 11 13:00 2018

Կյանքի 76-րդ տարում մահացել է բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, բրիտանացի կենսաբան Ջոն Սալստոնը:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Սանջեր ինստիտուտի կայքում, որը գիտնականը հիմնադրել և ղեկավարել է 1992-2000 թվականներին: Ինչպես նշվում է, Սալստոնը մահացել է մարտի 6-ին, սակայն այդ մասին միայն այսօր են հայտնել:

Գիտնականը Նոբելյան մրցանակի է արժանացել 2002-ին մարդկային օրգանների զարգացման գենետիկ կարգավորումների շուրջ իր աշխատության համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին 40 տարեկանում մահացել է իրանուհի հայտնի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին՝ առաջին կինը, ով արժանացել է մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր` Ֆիլդսովյան մրցանակի: