Չինաստանում աշխատանքներ են սկսել 6G ցանցի ստեղծման ուղղությամբ


Չինաստանում աշխատանքներ են սկսել  6G ցանցի ստեղծման ուղղությամբ
Մարտ 11 12:07 2018

Չինացի գիտնականներն սկսել են աշխատել վեցերորդ սերնդի բջջային կապի նոր չափանիշի (6-Generation) ստեղծման ուղղությամբ: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Չինաստանի արդյունաբերության նախարար Մյաո Վեյը:

Նոր սերնդի կապի հիմնական առաջադրանքներից մեկը, ինչպես ծրագրավորողները նշում են, «ընդհանուր մեքենայացումն է», երբ մարդու աշխատանքային հանձնարարությունների մեծամասնությունը հանձնվում է մեքենային:

Չինացի գիտնականների կանխատեսումներով՝ նոր ցանցը կարող է զգալիորեն հեշտացնել առօրյա խնդիրների կարգավորման հարցը, ինչպես նաև թեթևացնել տվյալների փոխանցման գործընթացը՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ բացառելով մարդու մասնակցությունը: