«Օսկար 2018»․ ովքեր արժանացան ոսկե արձանիկին (լուսանկարներ)

«Օսկար 2018»․ ովքեր արժանացան ոսկե արձանիկին (լուսանկարներ)
Մարտ 5 10:57 2018

Լոս Անջելեսում քիչ առաջ ավարտվեց տարվա ամենասպասված ու ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար 2018»-ը։ Ահա թե ովքեր արժանացան այդքան բաղձալի արձանիկին։

Մրցանակաբաշխության ամենահնչեղ ու ռեկորդային պահը կապված էր մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ֆիլմի հետ։ Այն 13 անվանակարգում էր առաջադրված եւ 4-ում հաղթեց։

Ֆիլմը ճանաչվեց տարվա լավագույն ֆիլմ։ Գլխավոր արձանիկի համար պայքարում էին՝ «Անվանիր ինձ քո անունով», «Մութ ժամանակներ», «Դյունկերկ», «Հեռու գնա», «Լեդի Բյորդ», «Անտեսանելի թել», «Գաղտնի դոսյե», «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմերը։

 

Լավագույն ռեժիսոր անվանակարգում եւս հաղթողը Գիլյերմո դել Տորոն էր։ Ահա բոլոր նոմինանտները՝ Քրիսթոֆեր Հոլանը՝ «Դյունկերկ», Ջորդան Փիլը՝ «Հեռու գնա», Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բյորդ», Փոլ Թոմաս Անդերսոնը՝ «Անտեսանելի թել», Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձեւը»:

"Оскар-2018": полный список победителей (фото 1)Տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում հաղթեց Գարի Օլդմանը («Մութ ժամանակներ»):

«Оскар — 2018»: лучшая мужская роль — Гэри Олдман (фото 1)

Նրա մրցակիցներն էին՝ Տիմոտի Շալամեն՝ «Անվանիր ինձ քո անունով», Դենիել Կալույան՝ «Հեռու գնա», Դենզել Վաշինգթոնը՝ «Ռոման Իսրայել, Esq.», Դենիել Դեյ Լյուիսը՝ «Անտեսանելի թել»:

«Լավագույն դերասանուհի» անվականարգում հաղթեց Ֆրենսիս ՄակԴորմանդը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»): «Օսկարի» համար պայքարում էին՝ Սալի Հոքինսը՝ «Ջրի ձեւը», Մարգո Ռոբինը՝ «Տոնյան՝ ընդդեմ բոլորի», Սիրշա Ռոնանը՝ «Լեդի Բյորդ», Մերիլ Սթրիփը՝ «Գաղտնի դոսյե»։

«Оскар 2018»: лучшая женская роль – Фрэнсис МакДорманд (фото 1)

Մնացած անվանակարգերում հաղթողներն են՝

Տղամարդու երկրորդային դեր՝ Սեմ Ռոկուել՝ Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի։

Կանացի երկրորդային դեր՝ Էլլիսոն Ջեննի՝ Տոնյան՝ ընդդեմ բոլորի

«Оскар 2018»: лучшая женская роль второго плана — Эллисон Дженни (фото 1)Լավագույն օպերատորական աշխատանք՝ Ռոջեր Դիկինս, Ածելիի վրայով վազողը 2049

Լավագույն կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Դեպլա, Ջրի ձեւը

Լավագույն երգը՝ Remember me, Կոկոյի գաղտնիքը։

Լավագույն վավերագրական ֆիլմ՝ Իկար