Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ... Գեւորգ Կոստանյանի Կյանքը մեկ օրում (լուսանկարներ)


Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ... Գեւորգ Կոստանյանի Կյանքը մեկ օրում (լուսանկարներ)
Մարտ 4 12:20 2018

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, ԱԺ Պետա-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը գտնում է, որ եթե ՀՀ ապագա վարչապետը Սերժ Սարգսյանը չլինի, ապա երկիրը լուրջ կորուստներ կունենա: Armday.am-ի՝ Կյանքը մեկ օրում նախագծի հյուրն այս անգամ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն է: Վերջինիս հետ զրուցել ենք ներքաղաքական զարգացումների, անձնական հարցերի եւ մանկության երազանքի մասին:

-Պարոն Կոստանյան գլխավոր դատախազի պաշտոնում եք աշխատել , հիմա տեղափոխվեցիք օրենսդիր դաշտ, ինչպես հարմարվեցիք այսպես ասած այս փոփոխությանը։

- Ես մինչև գլխավոր դատախազ աշխատելը աշխատել եմ նախագահի օգնական, դրան նախորդող եղել եմ արդարադատության նախարարի տեղակալ , այսինքն եղել եմ գործադիր մարմնում, տեղափոխվեցի դատախազության համակարգ հիմա էլ օրենսդիր , դա ինքինին իմ կարծիքով բերում է այն եզրահամգմանը , որ ինձ համար որևէ տարբերություն չկա թե իշխանության որ թևում ես ներգրավված կլինեմ: Ինձ համար միշտ եղել է սկզբունքային այն մոտեցումը , որ պետությանը ծառայություն մատուցելն է պատվաբեր ինքնին անկախ նրանից, որ ոլորտում , որ իշխանության թևում ներգրավված կլինես, և այն հանգամանքը, որ այսօր ես օրենդիր մարմնում եմ ներկայացված, վաղը Աստված գիտի որ մարմնում ներկայացված կլինեմ, բայց այնուամենայնիվ ես ցանկացած իշխանության մեջ ներգրավված լինելով փորձել եմ և փորձելու եմ իմ այս և հետագա պաշտոններում ևս անել առավելագույնը հետևաբար հարմարվելու խնդիր ես չունեմ: Այստեղ, անկեղծ ասած հոգեբանական խնդիր էլ չկա կոնկրետ պառլամենտական գործունեության մասով, քանի որ ես գիտական ատենախոսություն եմ պաշտպանել պառլամենտական գործունեության մասով։

-Ընտրվեցիք Աժ կարեւորագույն հանձնաժողովներից մեկի նախագահ: Գոհ ե՞ք այս առաջարկից, թե այլ ակնկալիքներ ունեիք:

-Գիտեք ես երբեք կադրային ակնկալիք չեմ ունեցել և անկեղծ ասած շատ եմ առիթ ունեցել խոսելու այդ մասին: Բոլոր պաշտոններիս իմ նշանակումը ինձ համար եղել է բացարձակ անակնկալ հետևյալ տեսակետից, որովհետև ես չեմ պլանավորել և առավել ևս չեմ նպատակաուղղվել և դրան ուղղված գործողություն չեմ ձեռնարկել , որ ես զբաղեցնեմ այս կամ այն պաշտոնը։ Երբ որ ես նշանակվել էի ՀՀ արդարդատության նախարարի տեղակալ , այդ ժամանակ ես Մեծ Բրիտանիայում սովորում էի և ես բացարձակ տեղյակ չեմ եղել , որ պիտի դառնամ արդարադատության նախարարի տեղակալ, նախագահի օգնական պաշտոնը , զինվորական դատախազ, և կարող է ձեզ համար շատ զարմանալի թվալ , բայց անգամ գլխավոր դատախազ առաջադրելս ես իմացել եմ առաջադրումից մեկ օր առաջ ։Իմ ամբողջ կենսագրության մեջ է այդպես եղել ,այսինքն բոլոր պաշտոնները որը կարող եմ հատ հատ ասել և շատ ազնվորեն և անկեղծ թե ոնց է եղել իմ նշանակումը դուք ինքներդ կհամոզվեք ինչը վկայությունն է նրա , որ ես երբեք իմ առաջ նպատակ չեմ դրել կոնկրետ ուղղվածության կամ կոնկրետ պաշտոն զբաղեցնելու համար։

-Այսինքն Ձեզ նշանակողը վստահ է եղել , որ Դուք կկարողանաք այդ բոլոր ոլորտները որտեղ նշանակվել եք պատշաճ ղեկավարել, թե այնուամենայնիվ կա մեկ անձի ընդունած որոշում, որին պետք է հարմարվել:

-Առաջին մասի հետ կապված հետևություններ ես չեմ կարող անել, բայց եկրորդ մասի հետ կապված հետևյալը կասեմ ասվածս ամենեվին չի նշանակում որ ինձ նշանակում կամ առաջադրում են առանց իմ կամքը հաշվի առնելու , որովհետև ես երբեք ոչ մի բան չեմ անում իմ կամքին հակառակ , ու չեմ էլ արել ու չեմ էլ անելու։ Խնդիրը վերաբերում է նրան, որ առաջադրումից կամ նշանակումից մեկ օր առաջ ինձ տեղեկացրել են որ այսպիսի խնդիր կա ունես առաջարկություն համաձայն ե՞ս թե համաձայն չես, այսնիքն մենք խոսում ենք այն մասին, որ որևէ բան իմ կամքին հակառակ է արվել այլ, խոսում ենք այն մասին որ ես որևէ գործողություն չեմ արել այդ պաշտոններին հասնելու համար։

-ԱԺ -ում ուշագրով փոխատեղում եղավ կապված Ելք- ի առաջարկի մարտի 1- ի թեմայով: Առաջարկությունը Ձեր կողմից էր որպեսզի հարցը ընդգրկվի ԱԺ – ի լիագումար նիստ , նախ ինչու որոշեցիք այսպիսի առաջարկով հանդես գալ, և արդյոք սա՞  պատասխանն էր քաղաքացիական հասարակության և ընդդիմադիրների քննադատություններին:

- Գիտեք ոնց ես եթե ուշադիր եղել եք ես պետաիրավական հանձնաժողովին ևս բավականին երկար համառոտ քննարկման առարկա դարձրեցի ԵԼՔ- ի ներկայացրած հայտարարության բոլոր կետերը , դրան հաջորդեցի պառլամենտական լսումները որին ես ինչպես կարում եմ հետևել եք բավականին ակտիվ մասնակցություն ունեցա, և ինչներ խնդիրը որ ես առաջարկեցի սա քննարկման առարկա դարձնել , ես համարեցի որ այս հայտարարության կետերը որ գրված էին ԵԼՔ- ի առաջարկած նախագծում դրանք ըստ էության ամփոփ ներկայացնում են հասարակության մեջ քաղաքացիական հանրության մեջ առկա բոլոև այն մտահոգությունները որոնք կապված են մարտի 1- ի հետ և ես դրա համար աձաջարկեցի որ համաձայն եմ մարտի 1-ի խնդիրը բոլորիս համար է խնդիր գումարած ԵԼՔ-ն առաջարկում է, որ այս 5 կետերը որոնք Աժ ի հայտարարության մեջ ներգրավված են դրանք լուծում են մեր մտահոգությունները կամ առնվազն ուղղված են մեր մտահոգությունները փարատելու ես դրա համար առաջարկեցի որ եկեք քննարկենք հանրային ձևով որպեսզի տեսնենք ԵԼՔ- ի 5 կետերը առաջարկած արդյոք իրոք ուղղված են մեր բոլորի մտահոգությունները փարատելու թե ոչ և ըստ այդմ որոշում կայացնենք։

-Պարոն Կոստանյան չորրորդ նախագահի հարցը լուծվեց: Քաղաքական դաշտում շարունակում է մնալ թիվ 1 օրակարգային հարցը ՝վարչապետի: Այս օրերին ՀՀԿ տարբեր գործիչներ հայտարարում են, որ այդ պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին , իսկ Աշոտյանը ասել էր որ բոլորը գիտեն ֆիլմի ավարտը բայց շարունակում են դիտել, Դուք տեսնում ե՞ք Սերժ Սարգսյանին այս պաշտոնում:

-Ես հետևյալ ձևակերպումը տամ, քանի որ ես չեմ մասնակցում կուսակցական որոշումների կայացմանը, որովհետեւ ես կուսակցական չեմ, հետեւաբար ես առաջադրելու ոչ սուբյեկտ կարող եմ լինել, ոչ էլ առաջադրմանը մասնակցել: Ես ընդամենը հետեւյալ ձեւակերումը տամ, եթե Սերժ Սարգսյանը դառնա երկրի վարչապետ մեր երկիրը իրոք շատ կշահի դրանից, եւ եթե Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ մեր երկիրը լուրջ կորուստ կունենա եւ դրանից բխող հետեւանքներով:

-Օրինակ, ի"նչ առումով առաջընթաց կունենա:

Բոլոր առումներով: Երկրի առաջընթաց մենք չենք կենրոնացնում կոնկրետ սոցիալական, տնտեսական, բոլոր առումներով անխթիր:

-Պարոն Կոստանյան զրուցենք այլ թեմաներից: Մանկության երազանք, որը մինչ հիմա չի իրականացել:

- Պատրաստ չէի այդ հարցին (ծիծաղում է:) Մի երազանք ունեմ, որը պետք է իրականացնեմ:Ես երազում եմ, որ երկու տղա ունենամ, հիմա մեկ տղա, մեկ աղջիկ ունեմ: Երազանքս իրականա, երկրորդ տղան էլ ունենամ:

- Կոստանյան քաղաքական գործիչը, աշխատանքում, տանը եւ ընկերների շրջապատում: Նույն ե՞ք, թե՞ փոխվում եք:

-Նույնն է իմ կարծիքով, որոշակի վերապահումներով: Ես ձեզ մեկ օրինակ բերեմ: Իմ ամբողջ կեսանգրության ընթացքում.. ես ամեն ինչ արել եմ սկսել եմ հիմնավորումից, այսինքն որն է պատճառը, եւ դիմացինից նույնն բանն եմ պահանջում: Մեկ դրվագ պատմեմ: Երեխաներիս հետ գնացել էի խաղալիքի խանութ, այն ժամանակ փոքր էին, հիմա սովորել են: Երեխեքի հետ մտա, ասեցի կառնեմ ցանկացած խաղալիք յուրաքանչյուրիդ մեկական, բայց պետք է հիմնավորեք, թե ինչու հենց այդ մեկը ընտրիք: Ուղիղ մեկ ժամից ավելի մնացինք այդ խանութում, երեխաներս ընտրեցին խաղալիք, բայց չկարողացան հիմնավորել եւ ոչ մի խաղալիք չգնեցինք: Հետո երեխաներս սկսեցին հասկանալ իմ ուզածը, որովհետեւ դա հոգեբանություն է, դա բնավորություն է, դա արժեհամակարգ է, որովհետեւ եթե դու քո խոսքի արժեքը չես հասկանում, ոչ մեկ չի հասկանա այդ խոսքի արժեքը: Ես փորձում եմ այդ կերպ իմ երեխաների մեջ մտցնել արժանապատվության պահպանման ահրաժեշտությունը, իսկ դրա գլխավոր նախապայմանը խոսքին տեր կանգնելու ունակությունն է, կապ չունի դա կլինի քաղաքական, իրավական, թե հանրային դաշտում:

-Ձեր պատկերացրած Հայաստանը սա է՞: Ձեր երեխաների համար նման Հայաստան եք ցանկանում:

Ոչ: Բայց կարող եմ ասել, որ մենք գնում ենք դեպի դա, որովհետեւ իմ պատկերացմամբ Հայաստան օդից չի գալիս, իմ պատկերացմամբ Հայաստան ունենալու համար մենք բոլորս անելիք ունենք, ես չեմ համարում, որ արել եմ ամեն ինչ, իմ պատկերացմամբ Հայաստան ունենալու համար, բայց ես վստահ եմ, որ պատրաստ եմ անել ամեն ինչ իմ պատկերացրած Հայաստանը ունենալու համար:

Մտքերը շարունակելով..

-Տարիների ընթացքում:

- Փորձել եմ պայքարել:

- Կյանքը մեկ օրում:

-Չեմ կարող պատասխանել այդ հարցին:

- Մի օր ես:

-Մի օր ես բոլորին կզարմացնեմ:

- Իմ օրերի մեջ:

-Իմ օրերի մեջ միապաղաղություն չկա:

 

Տաթեւ Այվազյան, Փայլակ Ֆահրադյան

Լուսանկարները՝ Սարգիս Միլիտոնյանի