Կինը 30 տարի ապրել է մոր դիակի հետ նույն տանը (տեսանյութ)


Կինը 30 տարի ապրել է մոր դիակի հետ նույն տանը (տեսանյութ)
Փետրվար 28 12:54 2018

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում։ Տեղի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, որը բնակարանում էր մնացել 30 տարի։

Ոստիկանությունը պարզել է, որ 30 տարի շարունակ մոր դիակի հետ նույն տանն ապրել է նրա դուստրը, ում ոտքերը կաթվածահար վիճակում են, նա չի կարողանում քայլել։

Ոստիկանությունից նշել են, որ բնակարանն ամբողջովին կեղտի ու աղբի մեջ է եղել։ Այժմ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, նրա ոտքերը պետք է անդամահատեն։

Այլ մանրամասներ չի նշվում։