«Էնքան բան ունեմ ասելու, բայց չեմ հասցնի…». Կիևյան կամրջի տակ հայտնաբերված երիտասարդի վերջին նամակը (լուսանկար)


«Էնքան բան ունեմ ասելու, բայց չեմ հասցնի…». Կիևյան կամրջի տակ հայտնաբերված երիտասարդի վերջին նամակը (լուսանկար)
Փետրվար 26 15:08 2018

Փետրվարի 23-ին` Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվեց 26-ամյա Վարդան Մնացականյանի դին: Ինչպես հայտնի է` իրավապահները նրան փնտրում էին հունվարի 30-ից` որպես անհետ կորած, գրում է ArmLur.am-ը:

Նշենք, որ ըստ նույն տեղեկությունների` Վարդան Մնացականյանն աշխատում էր «Ռոսսիա մոլում»` որպես մաքրության գծով պատասխանատու: Ինչն էր երիտասարդի առեղծվածային մահվան պատճառը, դեռևս անհայտ է: ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Վարդան Մնացականյանի վերջին նամակը` ուղղված իր ընկերուհուն: Նամակում երիտասարդը, կարծես, հրաժեշտ է տալիս` ներողություն խնդրելով ամեն ինչի համար. «Էնքան բան ունեմ քեզ ասելու, բայց չեմ հասցնի… և ուր էլ հասնի էս նամակը, ոչ մեկին չմեղադրեք. սա իմ կյանքն ա…»: