Ռուս զինվորների դիերը հայրենիք կհասցվեն միայն ՌԴ նախագահական ընտրություններից հետո

Ռուս  զինվորների դիերը հայրենիք կհասցվեն միայն ՌԴ նախագահական ընտրություններից հետո
Փետրվար 25 22:27 2018

Ռուսական վարձու զինվորների դիակները հայրենիք կհասցվեն միայն ՌԴ նախագահական ընտրություններից հետո, որպեսզի չվրդովեն հանրությանը Վլադիմիր Պուտինի՝ պլանավորված փառապանծ հաղթանակի նախաշեմին։

 

Այս մասին, ՌԴ իշխանությունների որոշումից վրդովված, հաղորդում են Սիրիայում զոհված ռուսական զինվորների ծառայակից ընկերները։

 

Լրագրողները հանդիպել են զոհված վարձու զինվորներից մեկի, ով ավելի վաղ կռվել էր նաև Դոնբասում, կալինինգրադցի Վլադիմիր Լոգինովի կնոջ հետ, ով պատմել է ամուսնու Դոնբաս և Սիրիա ուղևորությունների մասին։ Դոնբասում Լոգինովը ծառայել է 2014 թվականից, ընդ որում «ԴԺՀ» բանակում ծառայության համար նա «կոպեկներ է ստացել». կինը խոստովանել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի համար ռուսական իշխանությունները իր ամուսնուն այդպես էլ չեն վճարել։