Պիկասոյի գլուխգործոցի տակ ևս մեկ կտավ է հայտնաբերվել

Պիկասոյի գլուխգործոցի տակ ևս մեկ կտավ է հայտնաբերվել
Փետրվար 25 21:45 2018

Ամերիկացի ուսումասիրողները նոր տեխնոլոգիաների միջոցով նկարիչ Պաբլո Պիկասոյի գլուխգործոցի տակ ևս մեկ նկար են հայտնաբերել, որը պատկերում Բարսելոնայի տեսարժան վայրերից մեկը:

Ըստ ենթադրությունների, պեյզաժը կատալոնացի մի ուսանողի ձեռքի գործ է: Պիկասոն, իր կտավը ստեղծելիս, պեյզաժը 90 աստիճան թեքել ու ժայռը վերածել կնոջ մարմնի:

Հիշեցնենք, որ 2015-ին էլ հետազոտողները Մոնա Լիզա կտավի տակ մեկ այլ կնոջ դիմանկար էին բացահայտել: