Ձախողակ բիզնեսմենից հաջողակ ու գրավիչ մոդել․ թե ինչպես սանրվածքն ու բեղերը փոխեցին այս երիտասարդի կյանքը (լուսանկարներ)

Ձախողակ բիզնեսմենից հաջողակ ու գրավիչ մոդել․ թե ինչպես սանրվածքն ու բեղերը փոխեցին այս երիտասարդի կյանքը (լուսանկարներ)
Փետրվար 25 22:00 2018

Շատերն են ասում, որ բեղերով տղամարդիկ շատ ավելի գրավիչ տեսք ունեն, քան սափրվածները։ Եթե դեռ այդպես չեք կարծում, ապա անգլիացի Գուիլեմ Փյուի կյանքի պատմությունն իմանալուց ու լուսանկարները տեսնելուց հետո հաստատ կմտափոխվեք։

 

21-ամյա գործարարն ուներ իր փոքրիկ բիզնեսը։ Նա համեստ երիտասարդ է, ում կյանքը նախկինում շատ ձանձրալի էր՝ տուն-աշխատավայր-տուն, և այդպես ամեն օր։ Բացի այդ՝ տղան 127 կգ էր կշռում, վարում անառողջ ապրելակերպ։

 

«Այդ ժամանակ շատ գեր էի, օրական 12 ժամ էի աշխատում, ունեի ֆիզիկական որոշ խնդիրներ։ Բիզնեսումս ամեն ինչ նորմալ էր, սակայն անհետաքրքիր ու միապաղաղ։ Ցանկանում էի փոխել կյանքս, ավելի առողջ լինել»,-պատմել է երիտասարդը։ Մի օր Գուիլեմն իր ընկերների հետ երաժշտական խումբ ստեղծեց։ Նրա վարսահարդարը խորհուրդ տվեց, որ փոխի սանրվածքն ու բեղեր պահի։ Վարսահարդարի խորհուրդները հաշվի առնելու հետ մեկտեղ Գուիլեմը որոշեց նաև վերահսկել իր սննդակարգը։

 

5 տարվա ընթացքում նրան հաջողվեց ազատվել ավելորդ 40 կիլոգրամից։ Ինստագրամում էջ բացելուց հետո Գուիլեմ Փյունը քիչ-քիչ դարձավ հայտնի անձ ողջ Բրիտանիայում, շուտով նաև այլ երկրներում։ Այժմ նա Լոնդոնում հայտնի մոդել է, ով համագործակցում է այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսին են Vans-ը, Bud Light-ը, Diesel-ը, Դևիդ Բեքհեմի House 99-ը և այլն։

 

Երիտասարդ մոդելին ճանաչող բոլոր մարդիկ ասում են, որ անգամ հիմա նա բացարձակ չի փոխել իր մարդ տեսակը, էլի նույն համեստ Գուիլեմն է։

 

 

loading...