Տոնական օրերին հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 46 տրանսպորտային միջոց. (տեսանյութ)

Տոնական օրերին հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 46 տրանսպորտային միջոց. (տեսանյութ)
Հունվար 10 15:14 2017

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանությունը իրականացրել է ուժեղացված հսկողություն մարզերում և մայրաքաղաքում:
Հունվարի 1-8-ը Երևանում իրականացված հսկողության արդյունքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 10-ի վարորդները, ըստ ոստիկանության հաղորդագրության, մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 8-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ մեկ տրանսպորտային միջոցի խալցուցիչն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար:
Նույն ժամակաշրջանում մարզերում իրականացված ուժեղացված հսկողության արդյունքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 տրանսպորտային միջոց, որոնցից երկուսի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ մյուսները կատարել են «այլ խախտումներ» (ոստիկանությունը չի հստակեցնում, թե ինչ խախտումներ են եղել):