ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո


ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո
Փետրվար 23 23:30 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

Անգլիացիներն Իսպանիայի ազգային հավաքականի 27-ամյա դարպասապահի տրանսֆերը գնահատել են 100 մլն եվրո:

Հաղորդվում է, որ իսպանացի դարպասապահի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը դեռ հետաքրքրում է Մադրիդի «Ռեալին», սակայն ակումբում այդ հարցով վերջնական որոշում կկայացնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Խեան շուտով կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:



loading...