Իսպանիայի ոստիկանությունը խուզարկել է Գվարդիոլայի մասնավոր ինքնաթիռը


Իսպանիայի ոստիկանությունը խուզարկել է Գվարդիոլայի մասնավոր ինքնաթիռը
Փետրվար 23 22:50 2018

Իսպանական ոստիկանությունը փնտրում է Կատալոնիայի նախկին նախագահ Կարլես Պուչդեմոնին, որը երկրից փախել էր տարածաշրջանի անկախության մասին հայտարարելուց հետո: Այսօր իրավապահները խուզարկել են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ինքնաթիռը, որով նրա ընտանիքը ժամանել էր Բարսելոնա՝ հանգստանալու: Ոստիկանները ներխուժել են ինքնաթիռ, երբ նա վայրէջք է կատարել և խուզարկել այն, քանի որ կասկածներ են ունեցել, որ այնտեղ կարող էր գտնվել փախուստի մեջ գտնվող Պուչդեմոնը: Բարսելոնա ժամանող մասնավոր ինքնաթիռները խուզարկվում են պարբերաբար: Կատալոնիայի քաղաքացի հանդիսացող Գվարդիոլան աջակցել էր Պուչդեմոնին և հանդես եկել Իսպանիայից անկախանալու օգտին: 



loading...