Սմբատ Բալասանյանը անհիմն մեղադրանքներ շռայլելու վարպետ է.Ղուկաս Ուլիխանյանը հերքել է իր ընկերության մասին տարածված լուրերը


Սմբատ  Բալասանյանը  անհիմն մեղադրանքներ  շռայլելու  վարպետ է.Ղուկաս  Ուլիխանյանը հերքել է իր ընկերության մասին  տարածված լուրերը
Փետրվար 23 22:39 2018

«Մամուլում լուրեր են տարածվել, որ Պետական գնումներին մասնակցող «Խաչպար» ընկերությունը բախվել է պաշտոնատար անձանց բիզնես շահերին և արհեստականորեն դուրս է մնացել գնման գործընթացից: Տարածված լուրերի համաձայն՝ Մեղրիի ԲԿ-ն և Աբովյանի ծննդատունը ախտահանիչ նյութերի մրցույթ են հայտարարել, որտեղ առաջին փուլում հաղթող է ճանաչվել «Խաչպար» ընկերությունը, սակայն, հիվանդանոցները հրաժարվել են «Խաչպար»-ի առաջարկած ախտահանիչներից և հաղթող են ճանաչել Ղուկաս Ուլիխանյանի «Արմենֆարմ» ընկերության առաջարկը:


Այս անհասկանալի պատմության մանրամասներն իմանալու նպատակով Armday.am-ը կապ հաստատեց Ղուկաս Ուլիխանյանի հետ, ով հասարակական հիմունքներով հանդիսանում է առողջապահության նախարարի խորհրդականը: Ուլիխանյանը միանգամից նշեց, որ չի զարմանում,քանի որ «Խաչպար»-ի տնօրենի համար, կարծես թե սկզբունք է դարձել ապատեղեկատվություն ու առանց փաստերի տեղեկություններ տարածելը:


Սմբատ Բալասանյանը նշել է, որ «Անիոս Լաբորատորիաներ» ընկերության ախտահանիչները «երբ որ մենք համեմատում ենք ռուսական գիտական շրջանակների հետազոտությունների հետ, պարզվում է, որ այդ նյութերը տուբերկուլյոզի հարուցիչին չեն ոչնչացնում: Երբ նայում ենք առողջապահության նախարարության վիճակագրությունը, տեսնում ենք, որ 10 տարվա մեջ տուբերկուլոզը «բարգավաճել է» չնայած դրա դեմ պայքարին»:


«Բացարձակ սուտ է, քանի որ վերջին տարիների ընթացքում Առողջապահության նախարարության տուբերկուլոզի կանխարգելման ազգային կենտրոնի տքնաջան աշխատանքի շնորհիվ հայտնի է, որ այդ ցուցանիշները էապես նվազել են: Բալասանյանը սիրում է առանց փաստերի մեղադրել: Նա նախ հիվանդանոցներին կոռուպցիայի մեջ է մեղադրել: Կասկածի տակ է դրել մի ընկերության գործունեություն, որը տարիքով Ադրբեջանից մեծ է. խոսքը «Անիոս Լաբորատորիաներ» ֆրանսիական ընկերության մասին է, որը ի դեպ 1988 թվականի աղետալի երկրաշարժից տուժած Հայաստանին, որպես հումանիտար օգնություն է տրամադրել ախտահանիչ սարքավորումներ և նյութեր իսկ ախտահանիչներով ընկերությունը Հայաստանում ներկայացված է 2008 թվականից»-ասաց Ուլիխանյանը:


Ուլիխանյանի խոսքով՝ «Արմենֆարմ» ընկերությունը հաղթող է ճանաչվել մրցույթի առաջարկված հայտերի օբյեկտիվ վերլուծության և գնային առաջարկների մանրամասն քննարկման արդյունքում:


«Ախտահանիչ նյութերի հետ կապված ասեմ, որ առողջապահական կազմակերպությունները դրանք օգտագործում են ըստ աշխատանքային ռեժիմների: Մրցույթին մասնակից ընկերություններն օրինակ կարող են ներկայացնել մեկ լիտրանոց խտանյութ, որից պետք է պատրաստվի տարբեր խտության աշխատանքային լուծույթ վերջնական օգտագործման համար: Տվյալ դեպքում «Խաչպար» ընկերության խտանյութի արժեքը կարող է լինել մի փոքր էժան ,սակայն որպեզի այն միաժամանակ ունենա բոլոր երեք ՝ հակաբակտեյալ (ներառյալ տուբերկուլյոզը), հակավիրուսային և հակասնկային ախտահանման ազդեցություն անհրաժեշտ է պատրաստել 2 տոկոսանոց վերջնական օգտագործման աշխատանքային լուծույթ, «Արմենֆարմ» ընկերության կողմից առաջարկված խտանյութից պատրաստվում է 0,25 տոկոսանոց վերջնական օգտագործման աշխատանքային լուծույթ:

Հետևաբար «Արմենֆարմ»-ի առաջարկած 1 լիտր խտանյութից ստացվում է 400 լիտր վերջնական օգտագործման աշխատանքային լուծույթ ( 1լ-ի արժեքը կազմում է - 22,05 դրամ), «Խաչպար»-ի առաջարկած 1 լիտրից ստացվում է 50 լիտր վերջնական օգտագործման աշխատանքային լուծույթ( 1լ-ի արժեքը կազմում է - 128 դրամ): Ստացվում է, որ «Արմենֆարմ»-ի առաջարկած «Անիոս» ընկերության ախտահանիչ նյութը 5.8 անգամ ավելի էժան է «Խաչպար»-ի առաջարկած ախտահանիչ նյութից»,-ավելացրեց Ղուկաս Ուլիխանյանը:


Հիվանդանոցները ելնելով տվյալ հաշվարկներից `իրենց համար մատչելի են համարել «Արմենֆարմ» -ի արտադրանքը, իսկ Բալասանյանը, այսպես ասած, ահաբեկում է հիվանդանոցներին և նշում թե «Արմենֆարմ» ընկերությունը ինչ -ինչ հաշվարկներ է ներկայացրել, այնինչ ,այդ բոլոր հաշվարկները հիմնված են տվյալ ախտահանիչների արտադրողների և ՀՀ Առողջապահության նախարարության հաստատված մեթոդական հրահանգներից ելնելով:


«Խաչպար» ՍՊԸ անցյալ տարի հայտնվել է գնումների գործարար էթիկայի կանոնները խախտած մասնակիցների ցուցակում («Սեւ ցուցակ» ոչ համարժեք նյութ ներկայացնելու հետ կապված և միայն վերջերս է դուրս եկել այդ ցուցակից: Ուսումնասիրելով այս պատմությունը կարելի է բազմաթիվ իրարամերժ կարծիքներ ու հայտարարություններ գտնել Բալասանյանի կողմից ,որոնցից մեկն այն է, որ նա վատաբանելով և կասկածի տակ դնելով ‹‹Անիոս Լաբորատորիաներ›› Ֆրանսիական ընկերության գործունեությունը, վերջերս՝ սույն թվականի փետրվարի 6-ին , նամակ է գրել նույն ընկերությանը ՝ցանկանալով Հայաստանում դառնալ նրանց ներկայացուցիչը:
Ղուկաս Ուլիխանյանը չցանկանալով ներքաշվել այդ մանր- մունր անհիմն խոսակցությունների մեջ` նշեց , որ հարկ եղած դեպքում հարցը կքննարկվի իրավական դաշտում:


Նշենք, որ ‹‹Անիոս Լաբորատորիաներ›› Ֆրանսիական ընկերությունը ստեղծվել է 1898 թվականին: Վերջինս Եվորպայում հանդիսանում են առաջատարը հիվանդանոցային դեզինֆեկցիոն միջոցների արտադրության ոլորտում և տարեկան ստեղծում է 20 նոր պրեպարատներ: Աշխարհում մոտ 80-ից ավելի երկիր օգտագործում է ‹‹Անիոս Լաբորատորիաներ›› ընկերության ախտահանիչ նյութերը: ‹‹Անիոս ընկերության նյութերի մեթոդական հրահանգները հաստատված են ՀՀ ԱՆ նախարարի համապատասխան հրամաններով:



loading...