Հրապարակվել է Sony Xperia XZ2-ի առաջին ամբողջական լուսանկարը

Հրապարակվել է Sony Xperia XZ2-ի առաջին ամբողջական լուսանկարը
Փետրվար 23 22:02 2018

Համացանցում հրապարակվել է դեռևս չներկայացված առաջադեմ սմարթֆոնի՝ Sony Xperia XZ2-ի լուսանկարը, որը հնարավորություն է տալիս մանրամասնորեն դիտարկել գաջեթի կորպուսը:

Այս մասին գրում է Корреспондент-ը՝ նշելով, որ ճապոնական ապրանքանիշի նորագույն սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա Բարսելոնայում անցկացվելիք Mobile World Congress ցուցադրության շրջանակներում:

Սմաթրֆոնը համալրվել է 5.7 դյույմ էկրանով, մինչդեռ սմարթֆոնի փոքր Compact տարբերակ կներկայանա 5 դյույմ անկյունագծով էկրանով:

Sony Xperia XZ2-ը դիմացի և հետևի կողմերից ապակեպատ կլինի: Հայտնի է նաև, որ սմարթֆոնն աշխատելու է Snapdragon 845 պրոցեսորով:

loading...