Ահա, թե իրականում որքան արժեն քո օրգանները սև շուկայում


Ահա, թե իրականում որքան արժեն քո օրգանները սև շուկայում
Փետրվար 23 19:50 2018

Ինչ արժեն մարդու օրգանները սև շուկայում

Երիկամները սև շուկայում դոնորական օրգանների վաճառքի առաջատար են: Երիկամները հաճախ աճուրդում վաճառվում են հատը 200 000 դոլարով: Հնդկաստանում և Չինաստանում այդ օրգաններն ավելի էժան են՝ 15-60 000 դոլար:

Լյարդը կարող է վաճառվել 157 000 դոլարով:

Լեղապարկը սև շուկայում 1200 դոլար արժե:

Մարդն առանց փայծաղի ավելի ավելի վատ է ապրում, քան այդ օրգանով: Փայծաղ փոխպատվաստել են միայն կրծողներին, և փոխպատվաստումները հաջող են անցել:

Իսկ մարդկանց դեպքում այդպիսի պրոցեդուրա սովորաբար չեն անում: Առայժմ սև շուկայում փայծաղը 500 դոլար արժե, բայց եթե իրավիճակը փոխվի, օրգանը հաստատ կթանկանա:

Սև շուկայում սիրտը 119 000 դոլար արժե՝ գործնականում 10 անգամ ավելի էժան, քան պաշտոնական աղբյուրներում:

Բարակ աղիքը սովորաբար արժե 2 500 դոլարից ոչ ավել:

Ստամոքսը սև շուկայում 500 դոլար արժե:

Ուսի հոդը 500 դոլար արժե:

Ոսկորները և ջլերը 2-3 000 դոլար արժեն «մեկ լրակազմը»:

1 գ ոսկրածուծը սև շուկայում մինչև 23 000 դոլար արժե:

Պահպանված ատամներով մարդու գանգը մինչև 1200 դոլար արժե:

Գլխամաշկը 600 դոլար արժե:

Եղջերաթաղանթն արժե մոտ 4 000 դոլար: Իսկ գնորդը ստիպված է լինում մինչև 24 000 դոլար վճարել: Այդ գումարի մեջ ներառված է փոխպատվաստումը:

Արյան կես լիտրից քիչ ավելն արժե մոտ 337 դոլար:

Միջինում 25 սմ մազերի համար 70 դոլար են վճարում:

Մաշկը սև շուկայում 10 դոլար արժե 6,5 х 6,5 սմ-ը:

Ձվաբջիջը սև շուկայում մինչև 12 000 դոլար արժե:

Սև շուկայում ուղեղը թանկ է լինում միայն, եթե առաջարկվում է հայտնի մարդու ուղեղ կամ հազվագյուտ պաթոլոգիայով՝ ուսումնասիրությունների համար: Սովորական ուղեղը 100 դոլար կարժենա: