Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը լուսանկարներով

 Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը լուսանկարներով
Փետրվար 23 18:19 2018

Երիտասարդ գրող Հայկ Դարբինյանն այսօր ընթերցասեր հասարակության դատին ներկայացրեց իր հեղինակած թվով չորրորդ գիրքը: Երեւանի Ազգային գրադարանում այսօր տեղի ունեցավ ծնունդով գյումրեցի գրող Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են երիտասարդ գրողի տպավորությունները սիրո, ընկերության եւ ճանապարհորդության մասին: Շնորհանդեսին ներկա էին Հայկ Դարբինյանի ընկերները, հարազատներն ու մտերիմները: Հայկ Դարբինյանը ընթերցեց իր ստեղծագործություններից հատվածներ, որոնք ընդունվեցին ծափահարություններով:

loading...