Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է

Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է
Փետրվար 23 16:55 2018

Ս/թ փետրվարի 21-ին "www.shamshyan.com"էլեկտրոնային կայքում հրապարակված՝ «Այնթապում ապրող բազմազավակ ընտանիքը ԴԱՀԿ-ի աշխատակցի խաբեության պատճառով կանգնած է բաց երկնքի տակ հայտնվելու վտանգի առաջ. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը.
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.06.2016թ. տրված թիվ ԱՎԴ2/0286/02/13 կատարողական թերթերի համաձայն՝ պետք էհրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-րդ փողոցի 9-րդ նրբանցքի թիվ 2/1 հասցեում գտնվող հողամասը և դրա վաճառքից առաջացած գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներ Վարդան Դարբինյանի և Աննա Եփրեմյանի միջև՝ յուրաքանչյուրին ½ մասով:
Նշված կատարողական թերթերի հիման վրա Հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ, որոնց շրջանակում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում հարկադիր կատարողն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել հողամասը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Հիշյալ որոշումըպատշաճ կերպով՝ առձեռն, հանձնվել է պարտապան Աննա Եփրեմյանին, և միաժամանակ բանավոր ներկայացվել է որոշման բովանդակությունը: Պարտապանն իր հերթին ստորագրել և հաստատել է որոշումն առձեռն ստանալու փաստը:Ավելին, պարտապանի առձեռն ծանուցված լինելու հանգամանքի վերաբերյալ բոլոր ապացույցներն առկա են կատարողական վարույթի նյութերում:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Հարկադիր կատարման ծառայությունը հորդորումէԾառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց: