Հրազդանում բարձրահարկ շենքից 31-ամյա կին է ցած ընկել եւ ողջ մնացել

Հրազդանում բարձրահարկ շենքից 31-ամյա կին է ցած ընկել եւ ողջ մնացել
Փետրվար 23 15:56 2018

Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդանում: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Կենտրոն թաղամասի 19-րդ շենքի չորրորդ հարկի պատշգամբից գիշերը ժամը 1.30-ի սահմաններում ցած է ընկել 31-ամյա Ա.Գ-ն, որը ողջ է մնացել:

«Կինը մեզ պատմել է, որ պատահաբար է ցած ընկել: 31-ամյա կնոջ մոտ առկա են եղել բազմաթիվ կոտրվածքներ, քերծվածքներ, սալջարդ, ուղեղի ցնցում: Նա ընդունվել է շատ ծանր վիճակում և արագ տեղափոխել ենք Երևանի Ս.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,-նշեցին Հրազդանի բժշկական կենտրոնից:

Երտասարդ կնոջ հարևանները NEWS.am-ին պատմեցին, որ տեղի ունեցածից անակնկալի են եկել: Թե ինչ է իրականում պատահել, դեռ ոչ մեկին հայտնի չէ:

Ըստ որոշ տեղեկությունների, երիտասարդ կինը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել:

loading...