Ադրբեջանցիների տգիտությունը անսահմանափակ է

Ադրբեջանցիների տգիտությունը անսահմանափակ է
Փետրվար 23 17:40 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․

Ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականությունը չափ ու սահման չունի...Պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները ամեն օր սեփական և օտար հասարակություններին կերակրում են հայատյացությամբ համեմված տեղեկատվությամբ...Սակայն խնդիրը նրանում է,որ Ալիևյան ԶԼՄ-ների տարրական անգրագետ տարվող տեղեկատվական պատերազմը ուղղակիորեն անհարմար,իսկ ավելի ճիշտ է ասել,հիմար վիճակի մեջ են դնում նույն Իլհամ բաբային և նրա գրպանային ԶԼՄ-ներին...
Այսպես,Ալիևների ընտանիքի անձնական օգտագործման սազանդար Էյնուլա Ֆաթուլլաևի կայքը տեղեկություն է հրապարակել վերջերս Եվրախորհրդարանի շենքում հայտնի ազերի,խազախ և ուկրաինացի ընդդիմադիր գործիչների կողմից կազմակերպված միջոցառման մասին,որի ժամանկ վերջիններս պահանջել են այդ կառույցի պատգամավորներից պատժամիջոցներ կիրառել ազերի և խազախ պաշտոնյաների նկատմամբ,ինչպես նաև կազմակերպել են լուսանկարների ցուցահանդես՝նվիրված խորհրդային բանակի վայրագություններին մասին Արցախում...
Մի կողմ եմ դնում այն փաստը,որ Բաքվում դավաճանի պիտակավորում են ստանում նրանք,ով հանդգնում է 1988-91 թթ-ին Ադրբեջանում տեղի ունեցած հայկակական ջարդերը որակել իրենց իսկական անունով...Ալիևների գլխավոր քննադատ Լեյլա Յունուսին,ով հիմա իր ամուսնու՝Արիֆ Յունուսի հետ ապրում է Շվեյցարիայում պաշտոնական Բաքուն հենց այդպես էլ որակավորել է,քանի որ վերջինս ջարդեր է անվանել 1991 թ-ի գարնանը խորհրդային բանակի և ադրբեջանկան ՕՄՈՆ-ի կողմից համատեղ կազմակերպված "Օղակ" գործողությունը,որի արդյունքում հայաթափ արվեցին 19 բնակավայրեր,այդ թվում նաև Գետաշենը,որը ազերիների կողմից այժմ վերանվանվել է Չայքենդ...
Այսպես,հայերի դեմ տեղեկատվական պատերազմ մղող haqqin.az կայքը Գետաշենի հայաթափման մասին տեղեկություն է հարապարակել և այն համեմել 1991 թ-ի մայիսի 6-ին Հայաստանի այժմյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում խորհրդային 4-րդ բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի համատեղ իրականացված գործողության ժամանակ արված լուսանկարով,որտեղ պատկերված են խորհրդային բանակայինների կողմից գերի վերցված 25 հայ ոստիկանները...
Զավեշտալին այն է,որ լուսանկարի ներքևում գրված է՝"Օղակ" գործողությունը Չայքենդում...Սակայն լուսանկարում պատկերված գյուղը,չգիտես ինչու կոչվում է Ոսկեպար...Գյուղի անունը գրված է նաև ռուսերենով...
Այս մակարդակով ազերիները տեղեկատվական պատերազմ են մղում մեր դեմ...Այսպիսի անգրագետ պատրաստված հակահայ հոդվածներին կարող են հավատալ միայն հիմարները և տգետները...

Фото Гагика Амбаряна.