Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը խաբում ԱԻՆ-ին (լուսանկարներ)

Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը խաբում ԱԻՆ-ին (լուսանկարներ)
Փետրվար 23 15:37 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Փետրվարի 3-ին մեր կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ուղղված բաց նամակից հետո բավական ակտիվացել է Շիկարի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը...Հանցանքների և սխալների ավրալ ուղղում է կատարում բուհում...Նրա օրոք համալսարանի պատերից "տարհանված" բուհի առաջին և երկրորդ հարկերի հատակագծերը,ինչպես նաև բուհից տարհանման նշանները բավական արագ տեղադրվել են...Սակայն դրանք այնքան անորակ են,որ երկուշաբթի օրը տեղադրված նշաններից շատերը արդեն իրենց տեղում չեն՝կրկին "տարհանվել" են ուսանողների կամ էլ բուհի այցելուների կողմից...Սակայն կրթական գործի Կոլումբոս ռեկտորն ինքն իրեն դավաճանած կլիներ,եթե չդիմեր հերթական խաբեությանը և կեղծիքին...
Ինձ ավելի շատ հետաքրքրեց բուհի առաջին հարկի բացահանման պլան սխեման,որը բացահայտ կեղծիք է...
Պլանում կեղծված է Սահակ Մինասյանի գլուխգործոց՝ "Բանականության բանալի" ակումբի չափերը,ինչպես նաև առաջին հարկի միջանցքների լայնությունը...Այսպես,ըստ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի մեզ տրամադրած տվյալների դեպի Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի առաջին հարկում գտնվող լսարաններ տանող միջանցքի լայնությունը պետք է լիներ 205 սմ.,այնինչ այն ընդամենը 200 սմ. է...Իսկ ակմումբի այդ հատվածում գտնվող մասի լայնությունը մոտ 4 մետր է...Սակայն սխեմայի մեջ լրիվ հակառակն է պատկերված՝ակումբի լայնությունը ավելի փոքր է,քան միջանցքինը...Ակումբի "սահմանները" պատկերելիս Միանսյանի քարտեզագիրները "մոռացել" են պատկերել միջնորմի ապակյա պատը և ապակյա դուռը,որոնք գտնվում են "Բանականության բանալի" ակումբի աջ մասում...Ի դեպ,կեղծարար քարտեզագիրները նաև չեն պատկերել այն,որ երկրորդ շքամուտքի դռներից մեկը Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ հայտնվել է ակումբի տարածքում և անհասանելի է "դրսի" մարդկանց համար...Այնպես են պատկերել,որ անտեղյակ մարդը կարող է մտածել,որ այդ դուռը բաց է,այնինչ,այն փակ է...
Հետաքրքիր է,ու՞մ է այսպիսի սխեմաներով խաբում Սահակ Մինասյանը...Նա չի կարող խաբել բուհում սովորող ուսանողներին և համալսարանի աշխատակիցներին....Սա հատուկ արված է ԱԻՆ-ի համար...Իհակե,եթե ԱԻՆ-ը ցանկանում է խաբնվել...Հետաքրքիր է,ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը տեղյակ է այս կեղծ հատակագիծ-սխեմաներից,թե սա ԱԻՆ-ի Շիրակի մարզային պատասխանատուի և Սահակ Մինասյանի համատեղ համագործակցության արդյունքն է....
Սահակ Մինասյանի այս ապօրինի կառույցը մեծ խնդիրներ է ստեղծելու բուհում գտնվող մարդկանց համար արտակարգ իրավիճակների և տարհանումների ժամանակ...»։

Фото Гагика Амбаряна.

Фото Гагика Амбаряна.

loading...