Բաքվում քննադատել են Նիդերլանդների կողմից՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիկմեթ Գաջիևը։
«Մենք գտնում ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի որոշումը հայերի՝ այսպես կոչված «ցեղասպանության» վերաբերյալ կանխակալ և ոչ օբյեկտիվ է»,– ասել է Գաջիևը։
Նա նշել է, որ սխալ է «օգտագործել կեղծված պատմական փաստերը քաղաքական կանխակալ նպատակների համար»։
Հիշեցնենք, փետրվարի 23-ին Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Դրանից անմիջապես հետո նիդերլանդների դիվանագետին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ։