Երևանում Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ջրասուզակները դի են դուրս բերել


Երևանում Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ջրասուզակները դի են դուրս բերել
Փետրվար 23 11:50 2018

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում, դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները քիչ առաջ դուրս բերեցին դին, ով, պարզվեց, Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից այս տարվա հունվարի 30-ից որպես անհայտ կորած, որոնվող 26-ամյա Վարդան Մնացականյանն էր, ով աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։