Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին

Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին
Փետրվար 23 11:14 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Թվային Հայաստան» հիմնադրամի գրասենյակ, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2030» շրջանակային փաստաթղթի վերջնական տարբերակը:
Հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ «թվային ցատկ» կոչվող առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացմանը և կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման միջավայրի ձևավորմանն ուղղված ծրագրեր: Նա մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգերի միջև փոխգործելիության պլատֆորմի ձևավորման, թվային ծառայություների մատուցման միասնական կենտրոնների ստեղծման, թվային վիճակագրության և այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, որոնց արդյունքում ակնկալվում է ադմինիստրատիվ ծախսերի նվազեցում, մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացում և ժամանակի կրճատում, առցանց տրամադրվող ծառայությունների ու «մեկ պատուհանի» սկզբունքով գործող ծառայությունների ընդլայնում և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է հիմնադրամի ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ ծրագրերին զուգահեռ, պետք է իրականացնել նաև արագ ու տեսանելի արդյունք տվող նախաձեռնություններ, որոնք հունի մեջ կգցեն թվայնացման գործընթացը։

loading...