Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին


Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին
Փետրվար 21 23:16 2018

Shamshyan.com-ը գրում է.

Ժամը 21:00-ի սահմաններում Nissan մակնիշի 80 ԼP 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը նախ տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն է ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում