Հրաշք բույսի բուժիչ հատկությունները. ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի ֆիկուս

Հրաշք բույսի բուժիչ հատկությունները. ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի ֆիկուս
Փետրվար 21 23:05 2018

Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է: Այն շատ լավ մաքրում է օդը և դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա:
Առաջ մարդիկ հավատում էին նրան, որ ֆիկուսը կլանում է բացասականը և մաքրում է տան մթնոլորտը: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր տունը լցվի հաջողությամբ ու առատությունով՝ պետք է ունենալ ֆիկուս Բենջամին (փոքրիկ տերևներով ֆիկուս):
Ֆիկուսն օգտագործում են նաև հազի և մրսածության բուժման համար: Նրա տերևների թուրմով բուժում են ռեվմատիզմ, արտրիտ և արթրոզ: Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը:


Ինչպես բուժվել ֆիկուսի օգնությամբ


Ֆիկուսը՝ հոդերի բուժման համար

Ձեզ պետք կգա
Ֆիկուսի տերև
80 մլ օղի


Պատրաստման եղանակը
1 Մանրացրեք ֆիկուսի տերևը մսաղացի օգնությամբ, լցրեք վրան օղին և ծածկեք կափարիչով: Պահեք այն մութ և սառը վայրում 14 օր:
2 Անցկացրեք այդ զանգվածը մառլյայի միջով, լցրեք մուգ ապակիով շշի մեջ և պահեք այն սառը վայրում:
3 Քնելուց առաջ աղով տաք լոգանք ընդունեք, հետո քսեք թուրմը հոդերին: Վրայից բրդյա շարֆ փաթաթեք: Այս գործողությունը մի շարունակեք յոթ օրից ավել:


Հազի բուժում
Ձեզ հարկավոր կլինի
1 ֆիկուսի տերև
1 թեյի գդալ մեղր
1,5 բաժակ ջուր


Պատրաստման եղանակը

1 Դրեք ջրով կաթսան կրակին: Հասցրեք հեղուկն եռման աստիճանի: Հոտո դրեք ջրի մեջ ֆիկուսի տերևը երեք րոպեով: Հանեք տերևը և վրան մեղր լցրեք:
2 Հետո դրեք այդ տերևը կրծքավանդակին և փաթաթեք ֆլանելե կտորով: Թրջոցը պետք է պահեք մինչև լույս: Արեք այս գործողությունը մինչև լիարժեք լավանաք:


Արդյունավետ միջոց ճարպագնդիկների դեմ

Ձեզ պետք կգա
80 մլ ֆիկուսի հյութ
40 մլ քացախ


Պատրաստման եղանակը
1 Անց կացրեք մսաղացով ֆիկուսի փարթամ տերևները, հյութը քամեք մառլյայով: Հյութին ավելացրեք քացախը: Խարնուրդը լցրեք մուգ ապակիով շշի մեջ և փակեք կափարիչով:
2 Երկու կաթիլ կաթացրեք այդ հատվածի վրա՝ չկպչելով հարակից մաշկին: Այն պետք է պահել ամենաշատը 10 վայրկյան, իսկ հետո լվանալ ջրով: Այս գործողությունը պետք է անել գիշերը, այնքան ժամանակ մինչև ճարպագնդիկներն անհետանան:


Դիզենտերիայի և աղիքային խանգարումների բուժում

Ձեզ պետք կգա
50 մլ ֆիկուսի հյութ
100 մլ սպիրտ


Պատրաստման եղանակը
1 Հենց նոր պոկած ֆիկուսի տերևները մանրացրեք մսաղացի օգնությամբ, հետո հյութը քամեք մառլյայով: Լցրեք ֆիկուսի հյութի վրա սպիրտը: Լցրեք խարնուրդը մուգ ապակե շշի մեջ և պահեք երկու օր սառնարանում:
2 Առաջին օրն օգտագործեք երկու ժամը մեկ 1 ճաշի գդալ: Երկրորդ և երրորդ օրերին օգտագործեք օրը 5 անգամ: Չորրորդ օրը օգտագործեք մեկ թեյի գդալ՝ օրը երեք անգամ, ուտելուց հետո:


Ատամի ցավից արագ ազատվել

Ձեզ հարկավոր է
1 ճաշի գդալ ֆիկուսի հյութ
3 ճաշի գդալ սպիրտ
Պատրաստման եղանակը
1 Ֆիկուսի հյութով բաժակի մեջ սպիրտ ավելացրեք: Դրեք մութ տեղում՝ երկու օր:
2 Բամբակը թրջեք թուրմի մեջ: Դրեք այն ցավացող ատամի վրա և պահեք այդպես մի փոքր: Հետո հանեք բամբակը և ողողեք բերանը երիցուկի թուրմով:
Ֆիկուսը հիանալի բուժիչ միջոց է, բայց պետք է հիշել հակացուցումների մասին: Այս բույսի միջոցով բուժումը հակացուցված է հղի կանանց և երեխաներին: Չի կարելի օգտագործել ֆիկուսից պատրաստված միջոցներ, եթե ունեք սրտի հետ խնդիրներ: Ժողովրդական դեղամիջոցներն օգտագործելուց առաջ խորհրդակցեք ավանդական բժշկությամբ զբաղվող բժիշկների հետ: