Մոսկվայում սառնամանիքների պատճառով վաղը հայտարարվելու է «նարնջագույն» մակարդակ


Մոսկվայում սառնամանիքների պատճառով վաղը հայտարարվելու է «նարնջագույն» մակարդակ
Փետրվար 21 22:48 2018

Անոմալ սառնամանիքի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի տարածաշրջանում, որտեղ օրական միջին ջերաստիճանը 7-10 աստիճանով ցածր կլինի կլիմայական նորմայից, փետրվարի 22-ից հայտարարված է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ, «Интерфакс»-ին հայտնել են Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանական կենտրոնում:

«Լույս փետրվարի 22-ի և փետրվարի 23-ի գիշերը օդի ջերմաստիճանը Մոսկվայում կիջնի մինչև մինուս 20-22 աստիճան, ցերեկը՝ մոտ մինուս 10 աստիճան: Լույս փետրվարի 24-ի գիշերը սառնամանիքները կխստանան մինչև 20-22 աստիճան, ցերեկը՝ մինուս 12-14 աստիճան», - ճշտել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ փետրվարի 25-ին և 26-ին ջերմաստիճանը կարող է նվազել ևս 3-4 աստիճանով:



loading...