Մատա. Մեծ հարված կլինի մեզ համար, եթե դուրս մնանք ՉԼ-ից այս փուլում


Մատա. Մեծ հարված կլինի մեզ համար, եթե դուրս մնանք ՉԼ-ից այս փուլում
Փետրվար 21 21:51 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Սևիլիայի» հետ դիմակայության մասին:

«Բարդ հանդիպում է սպասվում: Գիտեմ, թե որքան լավ է հանդես գալիս «Սևիլիան» և ինչպես է կերպարանափոխվում ստադիոնը Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ: Հույս ունեմ, որ կանցնենք այս մրցակցին:

Կարծում եմ, որ մեր առավելությունը պատասխան խաղը տանն անցկացնելու մեջ է: Եթե դուրս մնանք այս փուլից, ապա դա մեծ հարված կլինի բոլորիս համար»,- Մատայի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը: