Ո՞ր սանրվածքներն են մազաթափություն առաջացնում

Ո՞ր սանրվածքներն են մազաթափություն առաջացնում
Փետրվար 20 00:50 2018

Շատերը գիտեն այն մասին, որ մազերի ներկերը և դրանք ուղղելու գործընթացը կարող են վնասել մազերը: Սակայն ամերիկացի մաշկաբանները կոչ են անում չմոռանալ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է թողնել սանրվածքը մազերի և գլխամաշկի վրա: Irish Health-ի փոխանցմամբ՝ ծայրահեղ վտանգավոր է սովորական «պոչը»:
Մազերը սկսում են կոտրատվել և թափվել: Մազերի արդուկները, ջերմային գանգրացնող սարքերը հայտնվել են սև ցուցակում: Մազերի կառուցվածքը խախտում են նաև մազերի համար նախատեսված միջոցները: Դրանք բոլորը հանգեցնում են գլխամաշկի ջերմային և քիմիական վնասի՝ ընդգծում է Տեխասի համալսարանի բժիշկ Ժոզեֆինա Կինտանիլիա Դայեկը:
Նրա խոսքով՝ պետք է հրաժարվել հարդարումից կամ մազերի համար «հանգստյան օր» սահմանել: Ամենաճիշտ տարբերակը արձակված մազերն են: Այդ սանրվածքը թույլ է տալիս նվազեցնել մազարմատների ձգվածությունը, որը սպառնում է ճաղատությամբ:
Իսկ ահա Փենսիլվանիայի համալսարանի աշխատակիցները կարծում են, որ ճաղատությունն առաջանում է ոչ թե սանրվածքի, այլ պրոտեինի պատճառով: Դա հիմնականում ակտուալ է տղամարդկանց մոտ:

loading...