Կենսագրական 5 ֆիլմեր, որոնք կսովորեցնեն սիրել կյանքը


Կենսագրական 5 ֆիլմեր, որոնք կսովորեցնեն սիրել կյանքը
Փետրվար 20 00:38 2018

"Վարդագույն կյանքը" (2007). Էդիտ Պիաֆ
Ֆիլմը նկարահանվել է 2007 թ.-ին, գլխավոր դերում Մարիոն Կոտիյարն է, ով ստացել է Օսկար հենց այդ դերի համար: Ֆիլմում շեշտադրվում են թռչուն-կնոջ(Эдит – Пиаф կեղծանունը թարգմանաբար նշանակաում է թռչուն) կյանքի ողբերգական պահերը: Հարբեցող մայր, թափառաշրջիկ հայր, մանկության տարիներին տեսողության կորուստ, վաղ ալկոհոլամոլություն, թմրանյութերից կախվածություն, սիրելի տղամարդու մահ, օստեոխոնդրոզ, կյանքի վերջին տարիների միայնակություն… Երևի քչերը գիտեն, որ Պիաֆը մահացել է 47 տարեկան հասակում: Եվ այսպիսի գարշելի կյանքի կողքին անսպառ և հիասքանչ ձայն: Ձայն, որը հնարավորություն կտար աշխարհին ասելու, որ կարևորը՝ շարունակել սիրել:

"Մոդիլյանի" (2004). Ամադեո Մոդիլյանի.

Պատմական իրադարձություններից կոտրված նկարչի կյանք: Ֆիլմը ցուցադրում է նկարչի կյանքի 3 դեպք. Ստեղծագործական հակասությունը Պաբլո Պիկասոյի հետ, երիտասարդ Ժաննա Էբյուտերնի նկատմամբ սերը և 1919 թ.-ին Ֆրանսիայի հրեաների ճակատագիրը:Գլխավոր դերն այստեղ մարմնավորում է Էնդի Գարսիան:

"Գանդի" (1982). Գանդի

Ֆիմը պատմում է հայտնի Մահաթմա Գանդիի կյանքի մասին: Մուսուլմանական կրոն դավանող և կրթությամբ իրավաբան Գանդին Հնդկաստանն անկախության տարավ: Իր կյանքի ընթացքում ավելի քան 5 անգամ իշխանությունների կողմից ձերբակալվել է, ինչն ավելի է ուժեղացրել կամքը՝ սիրելու մարդկանց և խաղաղ եղանակներով պայքարել նրանց ազատության համար: Որպեսզի հասներ իմաստության, նա ստիպված էր հրաժարվել բոլոր կրքերից, այդ թվում՝ սեռական: Ֆիմը հագեցած է Գանդիի հայտնի աֆորիզմներով: Գլխավոր դերը մարմնավորում է Բեն Քինգսլին: Ֆիլմը ստացել է 8 օսկար:

"Ջուզեպպե Մոսկատի. Բուժող սեր" (2007). Ջուզեպպե Մոսկատի

Հուզիչ մելոդրամա աշխարհի ամենահզոր հումանիստներից մեկի մասին: Բժիշկ, ով զոհաբերեց իր սերը այլ մարդկանց կյանքերը փրկելու համար: «Մարդկանց ցավը վերապրելն ավելի շատ է օգնում, քան դեղերը»,-ահա այս կարգախոսով էր առաջնորդվում նա: Իր մահից հետո Ջուզեպպեն դասվեց սրբերի շարքին:

"Մորթի" (2006). Դիանա Արբյուս

Բավականին մակերեսային կենսագրական ֆիլմ հայտնի վարպետի մասին, ով մեծ ներդրում է ունեցել լուսանկարը որպես արվեստի ներկայացման գործընթացում: Ֆիլմում ցույց է տրվում, թե ինչու է Դիաննա լքում սիրելի ամուսնուն և երեխաներին և բռնում բավականին տարօրինակ ստեղծագործական ուղի: Դիաննան իր լուսանկարիչ ամուսնու օգնականն էր, ով շուտով սակայն սկսում է հենց ինքը լուսանկարել, ում հերոսները ֆիզիկական թերություններ և հոգեկան խանգարումներ ունեցող անձինք: Գլխավոր դերը մարմնավորում է Նիկոլ Քիդմանը: