Քնելուց առաջ օգտագործեք այս ըմպելիքը և առավոտյան առույգ կլինեք

Քնելուց առաջ օգտագործեք այս ըմպելիքը և առավոտյան առույգ կլինեք
Փետրվար 20 00:26 2018

Բոլորս գիտենք, թե ինչ կարևոր է լավ քնելը: Բայց կյանքի ժամանակակից ռիթմի պատճառով մարդկանց քունը կրճատվել է 8-9 ժամից մինչև 6-7 ժամ: Ամբողջ օրը մենք ակտիվ ենք և մեր մարմինը որոշակի ժամանակ է պահանջում հագստանալու ու վերականգնվելու համար, և եթե մենք բավարար չենք քնում, ապա մեզ կոտրված և ճնշված ենք զգում: Մարդիկ մտածում են՝ սուրճը կփոխի իրավիճակը, բայց դա միայն ժամանակավոր փրկություն է։

Կան շատ հանգամանքներ, որոնք ազդում են քնի որակի վրա՝ օրվա ընթացքում սթրեսսերը, տեխնիկայի երկար օգտագործումը և այլն:
Երբ մարդիկ լավ չեն քնում, նրան վազում են դեղատուն դեղամիջոցների ետևից: Սակայն դրանք ոչ միայն օգտակար չեն առողջության համար, այլ նաև կախում են առաջացնում: Ամենալավ տարբերակը բնական միջոցների օգտագործումն է։

Այս երկու բաղադրիչներից բաղկացած միջոցը թույլ կտա ձեզ բարելավել քնի որակը:

Բաղադրիչները՝
Մեղր,

Հիմալայան աղ:

Բաղադրիչները պետք է լինեն համապատասխանաբար 5։1 հարաբերակցությամբ։

Խառնեք այս բաղադրիչները և պահեք ապակե ամանի մեջ: Քնից առաջ մի փոքր վերցրեք և տեղադրեք լեզվի տակ, և դանդաղ ներծծեք:

Հիմալայան աղը ավելի քան 80 միներալներ ու էլեմենտներ է պարունակում, որոնց կարիքը մարմինը ունի վերականգնվելու համար:
Մեղրի բաղադրության մեջ կա գլյուկոզա, որը մեր մարմնի բջիջներին էներգիա է տալիս:

Հիմալայան աղի և մեղրի խառնուրդը ավելացնում է սերոտոնինի քանակը, որը նվազում է էմոցիոնալ սթրեսերի պատճառով: Այս միջոցի շնորհիվ կարելի է հանել լարվածությունը և բարելավել քնի որակը:

Փորձեք այս բնական դեղամիջոցը և հանգիստ եղեք, իմանալով որ առավոտյան ձեզ հիանալի եք զգալու: