Ինչպես Ալ Կապոնեի զրահապատ Կադիլակը հայտնվեց ԱՄՆ նախագահի ավտոպարկում

Ինչպես Ալ Կապոնեի զրահապատ Կադիլակը հայտնվեց ԱՄՆ նախագահի ավտոպարկում
Փետրվար 17 23:00 2018

1933թ․-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը այցով գտնվում էր Չիկագոյում, երբ նրա մեքենայի վրա անհայտ անձինք կրակ բացեցին: Նախագահը չտուժեց, բայց նրա հետ մեքենայում գտնվող քաղաքապետը մահացու վնասվածք ստացավ:

 

Այդ միջադեպից հետո անվտանգության ծառայությունը սկսեց պաշտպանված ավտոմեքենա փնտրել նախագահի համար: Արդյունքում ընտրվեց ԱՄՆ համար մեկ հանցագործ համարվող Ալ Կապոնեի զրահապատ Cadillac V8 Model 341 Town Sedan-ը: Այն գանգստերից առգրավվել էին միջադեպից երկու տարի առաջ՝ նրան 11 տարով դատապարտելու ժամանակ:

 

Մեքենան հագեցած էր 5,58 լիտրանոց շարժիչով, ուներ 90 ձիաուժ հզորություն և ժամում զարգացնում էր մինչև 112 կմ արագություն: Այն հատուկ պատվերով կառուցված էր այդ ժամանակ մեծ հեղինակություն վայելող Cadillac V16 Model 452 Imperial Sedan-ի հիմքի վրա (նկարում):

 

Բացի հիմնական զրահից՝ զրահապատ էին նաև մեքենայի ապակիները, դրանց վրա արված էին հատուկ անցքեր, որոնցից հնարավոր էր կրակ բացել գնդացիրներից և ատրճանակներից, ինչպես նաև մեքենան իր հետևից կարող էր թանձր ծուխ և փշեր բաց թողնել՝ հետապնդողների մեքենաները վնասելու համար:

 

Հետաքրքրական է, որ մեքենան զրահապատող ավտոմեխանիկն այն ներկել էր կանաչ գույնով, որով այդ տարիներին ներկված էին Չիկագոյի ոստիկանական մեքենաները:

 

Չնայած Ռուզվելտը չէր ցանկանում օգտվել նման մեքենաներից, բայց մի քանի անգամ նա ստիպված է եղել տեղափոխվել դրանով: Ասում են՝ իբր առաջին անգամ մեքենան նստելիս նա ինքն իր համար կամացուկ ասել է․ «Հուսամ՝ Կապոնեն դեմ չէր լինի»: